Օրինակ կապ չունի կոշկակարի որդի ես, թե մուլտիմիլիոնատերի, անհրաժեշտությունը թե եղավ, պիտ գնաս կանգնես կողքին կռվողների, որպես իսկական մարտնչող

Վ․ Մանուկյան․ Կռիվից վախենալը նորմալ է, կռվից ավելի զզվելի բան չկա։ Պետության քաղաքականությունից է կախված, որ այն չլինի, իսկ եթե էլ լինի, պիտի պատրաստ լինի հանրությունը անկախ շերտից։ Օրինակ գյուղացու երեխա է, թե ակադեմիկոսի։ Իսրայելում կա միտք, որ հպարտություն է ծառայելը։

Արցախը ոչ միայն մեր եղբայրն կամ քույրն է այլ մեր սահմանը պահողն է։ Այսինքն խուսանավելը բերեց հենց սրան։ Առաջացած վախը բնական է, բայց զուգահեռ  ելնում է  նաև ազգային ալիքն։ Ներկաները ուզում են, որ մարի այդ ալիքն։ Բնազդով մենք զգում ենք, որ ազգային իդեալներն են մեզ հանելու վիճակից։

Այն արդարությունը, որ չկան ընտրյալներ, որ հավասարություն է, որ մեկնելու ենք ռազմաճակատ բոլորը։

Օրինակ կապ չունի կոշկակարի որդի ես, թե մուլտիմիլիոնատերի, անհրաժեշտությունը թե եղավ, պիտ գնաս կանգնես կողքին կռվողների, որպես իսկական մարտնչող։ Երբ էդ հավասարության զգացումը լինի, ամենը կկարգավորվի։

Понравилась статья? Поделиться с друзьями: