Ֆրանսիական համեղ թխվածքաբլիթներ «Մադլեն». հեշտ պատրաստվող հրաշալի բլիթներ

Այս յուրահատուկ թխվածքաբլիթների համային կարևոր բաղադրիչը ցիտրուսային հավելումն է: Անհրաժեշտ մթերքների ընդհանրական ցանկը հետևյալն է.

Առաջին հերթին պետք է հալեցնենք սերուցքային կարագը, խառնելով համասեռության բերել ու թողնել հովանա: Շաքարի մեջ քերել կիտրոնի կեղևային մասից մի փոքր:

Շաքարն ու կիտրոնի քերուկը հավասարաչափ խառնել, թողնել, իսկ հավկիթը մեկ այլ ամանի մեջ աղով հարել մինչ փրփրելը: Հետո քիչ-քիչ ավելացնել կիտրոնաշաքարային մասը:

Ալյուրի ու փխրեցուցչի խառնուրդը մաղել մեր պատրաստած մասսայի վրա՝ համոզվելով, որ շաքարը բավականաչափ հալվել է:

Հալված, բայց հովացած կարագը դարձյալ քիչ-քիչ լցնեն խմորային խառնուրդի վրա: Վերջնական ստացված մասսան փոխադրել սառնարան հանգստանալու՝ փակելով սննդային թաղանթով:

Վերցնել հատուկ այս տիպի թխվածքաբլիթների համար նախատեսված կաղափար, կարագապատել, վրան շաքարի փոշի ցանել: Հանգստացած խմորային խառնուրդը տեղավորել սննդային տոպրակի մեջ, հավասարաչափ խմորը տեղավորել կաղապարի փոսիկների մեջ:

Թխվելուց հետո էլ է ցանկալի թխուկները շաքարային փոշով պատելը:

Понравилась статья? Поделиться с друзьями: