10 ազատամարտիկներ թանկարժեք պարգևներ են ստացել

Արցախյան ազատամարտի հերոսները մինչ այժմ էլ իրենց ներկայությամբ կենդանի ու վառ ապացույցն են մեր հաղթանակի: Նրանք նաև մեծ ուշադրությամբ ու զգոնությամբ հետևում են մերձսահմանային լարումներին՝ հիշեցնելով իրենց պատրաստակամության մասին՝ հարկ եղած դեպքում միանալ զինծառայողների շարքերին:

Պետությունը մեծ երախտագիտությամբ է վերաբերվում այսօրինակ վարք ու անցյալ ունեցող  ազատամարտիկներին՝ պարբերաբար գնահատելով նրանց նաև նյութական պարգևներով:

Արցախում այսօր ազատամարտիկներից տասին նախագահը նիվաներ է նվիրել: Նախաձեռնությունն իրականություն է դարձել Ազատամարտիկների միության հետևողական ջանքերով:

Այս նշանակալի իրադարձությանը ներկա էր նաև գեներալ Ջալալ Հարությունյանը: Պարգևատրելու համար հաշվի են առնվել ազատամարտիկների անցած ուղին ու նրանց հաջողությունները, վաստակը:

Այս մասին տեղեկություն և համապատասխան լուսանկարներ են հանրայնացրել արցախյան լրատվամիջոցները: Միջոցառմանը շեշտվել է, որ շարունակաբար հիշելի և գնահատելի է հայրենիքի սահմանային անառիկությունը գերակա համարող անձանց գործունեությունը:

Միջոցառման ընթացքում վերստին կարևորվել է հայրենիքին պատրաստակամորեն նվիրվելու գաղափարը:

Понравилась статья? Поделиться с друзьями: