Ազգային Ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դեռ ամիսներ առաջ հայտնել էր ուրախալի լուրը, որ ընտանիքում համալրում է սպասվում։
Իսկ այսօր արդեն Սիմոնյանը հայտնել է, որ որդին լույս աշխարհ է եկել։ Նա ֆեյսբուքյան իր օգտահաշվում հանրայնացրել է նորածին որդու լուսանկարը և կից գրել․ «11։50 մեր տղան ծնվեց։ Աստված պահապան բոլոր բալիկներին»։
Ալեն Սիմոնյանը կնոջ հղիության երջանիկ լուրը հայտնել էր շատ հատկանշական օրվա առիթով՝ «Մայրության և գեղեցկության» օրը։ Նա շնորհավորել էր կանանց տոնի առիթով և հայտնել կնոջ մայրանալու լուրը։
Նա գրել էր․ «Սեր, երջանկություն եմ մաղթում մեր ուժեղ կանաց և մայրերին ու շատ շատ բալիկներ, քանզի ոչինչ այդքան չի գեղեցկացնում կնոջը, ինչպես մայրությունը: Աստված պահապան լինի բոլորիս ընտանիքներին»։
Մեկնաբանություններում օգտատերերը ջերմագին շնորհավորանքներով և բարեմաղթանքներով են հանդես եկել և փոքրիկ հրաշքին մաղթել խաղաղ և առողջ մանկություն։