12 տարի առաջ այս օրը Արցախում տեղի է ունեցել գրեթե 700 զույգի աննախադեպ հարսանեկան արարողություն

Արցախյան ազատամարտից հետո արցախցիները շարունակաբար արեցին ամեն ինչ Արցախը վերակառուցելու, նորոգելու, վերածնության նոր շունչ հաղորդելու համար: Տարիների ընթացքում հայերը կարողացան գեղեցիկ տեսք ու հետաքրքիր միջավայր հաղորդել պապական հողերին:

Արցախը կանգուն է իր ներսում ապրող, երկիրը ծաղկեցնող ընտանիքների շնորհիվ: Հենց այս գաղափարն էլ կյանքի կոչելու համար արցախցի բարերար Լ. Հայրապետյանը տասներկու տարի առաջ հետամուտ եղավ իր նոր ու հետաքրքիր գաղափարի իրագործմանը:

Նա իր միջոցներով ֆինանսավորեց ու կազմակերպեց արցախցի ավելի քան յոթ հարյուր զույգի պսակադրության, ամուսնության արարողություն: Զույգերի կնքահայրը եղավ անձամբ կազմակերպիչը՝ Լևոն Հայրապետյանը:

Այս աննախադեպ իրադարձությունը նոր շունչ ու ոգի հաղորդեց Արցախին: Նորապսակներն իրենց հասանելիք աստվածային օրհնությունը ստացան Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում:

Հետո հարսանեկան արարողությունը շարունակվեց Ստեփանակերտի ֆուտբոլի դաշտում:

Հարսանեկան այս աննախադեպ արարողության համար ախապատրաստական շինարարական աշխատանքներ են իրականացվել Շուշիում, Ստեփանակերտում և Գանձասարում:

Այս գեղեցիկ ու աննախադեպ իրադրաձությունը մինչ այսօր էլ բացառիկ է իր տեսակի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: