13-ամյա Քրիստինեի ցնցող ելույթն ու ժյուրիի ապշեցուցիչ արձագանքը

Քրիստինե Ղուկասյանն ընդամենը տասներեք տարեկանում կարողացել է իր անկաշկանդ ու ազատ պահվածքի, երաժշտական հրաշալի կատարման և բեմական ինքնադրսևորման շնորհիվ ապշեցնել ռուս ժյուրիի անդամներին:

Մասնակցելով ռուսական «Ձայնը» նախագծի մանկական տարբերակին՝ Քրիստինեն ոչ միայն հրաշալի կարատել է «Մտածի՛ր» երգը, այլև իր հախուռն ու էմոցիոնալ պահվածքով առաջ է բերել ժյուրիի անդամների զարմանքն ու հիացմունքը:

Նա ելույթից հետո հնչած հարցերին խելացի ու սրամիտ պատասխաններ է տվել, ինչից ժյուրիի զարմանքը կրկնապատկվել է:

Պատմելով իր մասին՝ Քրիստինան նշել է, որ ստացել է երաժշատակն կրթություն, ֆորտեպիանոյի դասերի է հաճախել: Ի պատասխան ժյուրիի հարցմանը՝ Քրիստինան անկեղծացել է և պատմել, որ սկզբում ինքը ևս դժվարությամբ է գնացել երաժշտականի դասերին, սակայն հետո հաղթահարել է դժվարությունը:

Նրա ելույթի ընթացքում պտտվել են ժյուրիի անդամներից Ֆադեևը ւ Բիլանը: Քրիստինան որպես երաժշտական մարզիչ ի վերջո ընտրել է Բիլանին, ինչն ուրախացրել է երգչին

                                                                                                           

Понравилась статья? Поделиться с друзьями: