14-ամյա Ադելիա Պետրոսյանը ցնցել է բոլորին իր պրոֆեսիոնալ այնպիսի հնարքով, որը մինչ այժմ ոչ ոքի չէր հաջողվել․ տեսանյութ

Ռուսաստանում ընթանում է 2022 թվականի գեղասահքի ռուսաստանյան առաջնությունը, որին մասնակցություն է ունեցել մեր հայուհին՝ Ադելիյա Պետրոսյանը։

Նա ցնցել է բոլորին իր պրոֆեսիոնալ կատարումով։ Ադելիան  կատարել է այնպիսի ռիթբերգեր, որոնք մինչ այժմ չէր կատարել ոչ ոք, անգամ տղամարդկանց առաջնությունում։ Աղջիկն առաջին անգամ է մասնակցում մեծահասակների առաջնությունում։

Նա մինչ այս մրցաշարը բազմաթիվ գեղեցիկ և հիանալի ելույթներ է ունեցել և հիացրել դահլիճին։ Այս անգամ նրա ելույթը մեծ հաջողության հասավ։ Նա կատարեց քառակի ռիթբերգեր մեկ ծրագրով, որը մինչ այժմ չէր հաջողվել ոչ ոքի։

Մինչ այս մրցաշարը տասնչորսամյա աղջնակը նպատակադրվել էր կատարել պրոֆեսիոնալ այդ մոտեցումը և նրան դա հաջողվեց իր նպատակասլության և աշխատասիրության շնորհիվ։ Ադելիյան ծնվել է Ռուսաստանում։ Նրա մարզիչը Սերգեը Ռոզանովն է։

Ռուսաստանի Առաջին Ալիքի կողմից հանրայնացված տեսանյութը երիտասարդ գեղասահորդուհու մասնակցությամբ կարող եք դիտել վարը և հպարտանալ հայուհու կատարմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями: