17 կուսակցությունների տարածած հայտարարության մասին մեկնաբանություն Մոսկվայից

17 կուսակցություններ, ինչպես հայտնի է, հանդես են եկել հայտարարությամբ, որը ոչ միանշանակ է ընդունվել հայկական միջավայրում՝ առաջ բերելով տարատեսակ մեկնաբանություններ ու կարծիքներ:

Հայտարարությունը մեկնաբանել է նաև Ալեն Սիմոնյանը, ով գտնվում է Մոսկվայում: Մոսկվայից նա հայտարարում է, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակում:

Ա. Սիմոնյանը քաղաքական մանկամտություն է բնորոշում մտայնությունը, թե երկրների փոխադարձ շահերը կարող են հենվել պետական այրերի անձնական հարաբերությունների, համակրանքների կամ հակակրանքի վրա:

Ա. Սիմոնյանը խիստ բացասական է գնահատում մերժված կուսակցությունների այս քայլը՝ հիշեցնելով ժամանակին Վազգեն Սարգսյանի խոսքն այդ մասին:

Ա. Սիմոնյանը հիշեցնում է, որ ցերեկը Ալիևը հայտարարել էր, որ ռազմական իրավիճակը կարող է կանգնեցվել միայն Ն. Փաշինյանի պաշտոնից հեռանալու պայմանով: Զերծ մնալով կոպիստ գնահատականներից՝ Ա. Սիմոնյանն ուղիղ կապ է տեսնում այդ և դրանից հետո 17 կուսակցությունների հայտարարության մեջ:

Ա. Սիմոնյանի ամբողջական մեկնաբանությանը կարող եք ծանոթանալ կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: