Գագիկ Մելքոնյան․ Նապոլենի նման զորավարը նույնիսկ պարտվեց, կամ Հիտլերը եկավ ՌԴ նորից պարտվեց, բայց հիմա այդ երկրները հզոր են միևնույնն է։ Ալիևի հետ եթե Թուրքիան չլիներ, նույնիսկ էդ զենքերով էլ չէր հաղթի։ Մենք Ադրբեջանին չենք պարտվել, մենք 90միլիոնանոց Թուրքիային ենք պարտվել։
Կային վարձկաններ, որոնք անասունի նման էին։ Մի դրվագ, անոտք վազում էր վարձկաններից մեկը, իրենք զոմբիացված էին։ Մենք արդեն գիտենք ինչի ենք պարտվել, չունեինք արդիական զենքեր։ Ապրիլյանին տեսանք անօդաչուն ինչ էր, հիմա էլ ավելի ուժեղ զգացին։ Իրենք վարձել են նկարահանող համակարգեր ու մետր առ մետր նկարել են, էլ ի՞նչ ինֆորմացիա պիտի ստեղից տրվեր։
Արդեն կորդինատները իդեալական գիտեին։ 6-7զինվոր տեսնում էին, վերջ, խփում էին։ Իրենք 100 տոկոսով սպուտնիկներով հետևել են։ Մեր հակաօդային միջոցներն մի օրում վերացրին։
Մենք կառուցվածքային առումով սխալներ ունենք բանակում։ Պատասխանատվությունը մի մարդ չի կրում, որը սխալ է։