«2011թ ի այս օրը մենք ամուսնացանք, արդեն 10 տարի, մի խոսքով շնորհավոր»․ Անդրանիկ Հարությունյանի գեղեցիկ ընտանիքը և հմայիչ կնոջ լուսանկարը

Անդրանիկ Հարությունյանը շատ գեղեցիկ ընտանիքի հայր է։ Նա ընտանիք է կազմել գեղեցկուհի ու հմայիչ Մերի Հովհաննիսյանի հետ, ում հետ միասին էլ մեծացնում է իր երկու զավակներին՝ տղային ու աղջկան։

Անդրանիկն ու Մերին բնավորություններով բավականին ներդաշնակ զույգ են։ Դա նկատելի է նրանց սոցհարթակային հումորային գրառումներից, որոնցով ամուսինները լրացնում են մեկը մյուսին։

Մերի Հովհաննիսյանը հաճախ է իրենց ընտանեկան առիթների մասին պատմող հրապարակումներ անում, իսկ Անդրանիկն այդ հրապարակումների ներքո հումորային մեկնաբանություններ է թողնում։

Այսօր Անդրանիկի ու Մերիի գեղեցիկ ընտանիքի տասնամյակն է լրանում, ինչի առիթով Անդրանիկը տեղադրել է իր ու Մերիի համատեղ լուսանկարը՝ գրելով հետևյալը․ «2011թ ի այս օրը մենք ամուսնացանք, արդեն 10 տարի, մի խոսքով շնորհավոր»։

Դերասանը գործընկերներից ու մտերիմներից շնորհավորական ջերմ մեկնաբանություններ է ստացել։ Նշենք, որ Անդրանիկը հնարավորինս խուսափում է իր անձնական կյանքը հանրայնացնելուց, անձնական հարաբերությունների մասին շատ խոսելուց։

Понравилась статья? Поделиться с друзьями: