2021ը կնշանավորվի ընտրություններով, որպեսզի կասկածները մի կողմ դրվեն ու բացահայտվեն ճշմարտությունները

Ստեփան Սաֆարյան․ մենք մի ճամփա ունեինք, դա ուժեղանալն էր, որով մենք չգնացինք։ 2020ը լուսարձակի դեր կատարեց իր զիգզագներով, տեղատվություններով։ Ես սթափություն եմ ակնկալում։

Ինքնախաբությունը արատ է։ Մենք, այո հզորագույն մարտիկներ ունենք, գրված ու չգրված սխրանքներ, բայց մենք այդ անցած տասնամյակներում չենք տվել արժանի սպառազինվածություն, որ նրանք կարողանային մինչև վերջ մերը պահել։ Այս կտրվածքով պիտի իմասնության տարի համազգային։ Պիտի ընկալենք, որ մեր իրական ճանապարհից միլիմետր շեղվելու տարբերակներ չունենք։ Կլինի դա մեր ներսում թե արտաքնում։

Մենք վաղվա սերնդի պաշտպանությունը իրավունք չունենք խաթարելու։ Համակեցությունը պիտի կառուցվի այնպես, որ բոլորն ինտեգրված լինեն։ 2021ը կնշանավորվի ընտրություններով, որպեսզի կասկածները մի կողմ դրվեն ու բացահայտվեն ճշմարտությունները։

Առանց աչք խոնարհելու պիտի նայենք այդ ճշմարտություններին ու այդ ընտրությունները առաջին աղյուսը պիտի բերեն հենց համակեցության ու հանրային համաձայնեցման, այլապես մենք չենք ապսպրի նոր ու բովանդակային ուղիներ։

Понравилась статья? Поделиться с друзьями: