2021ը պիտի ապրելու տարի լինի, ոտքի կանգնելու տարի պիտ լինի

Ն․Նորիկյան․ անիծյալ տարի էր ինչ խոսք։ 2021ը պիտի ապրելու տարի լինի, ոտքի կանգնելու տարի պիտ լինի։ Արժանապատվությունը վերականգնելու տարի է։ Մեր վրդովված ինքնասիրությունը սփոփելու տարի պիտ լինի։ Մեր կարգավիճում շատ ժողովուրդներ են եղել, բայց չեն հուսահատության ճիրանները ընկել։

Տակից կարողացել են դուրս գալ ու դառնալ դոմինանտ ուժ։ Իսկապես դասերի ընկալման տարի պիտի լինի, պոզիտիվ տրամադրվածությամբ։ Մեր ժողովուրդը թոթափելու է կուտակված բեռն։ Հույս ունեմ իսկապես կձևավորենք նոր քաղաքական էլիտա, որի խնդիրը որակի մոդիֆիկացիան կլինի։ Կփորձենք ՀՀ-ն դարձնել արդարության երկիր։ Հիմքը արդարությունն է ամեն ինչի։

Կօգտագործենք մեր ռեսուրսների համախմբման համար։ Իմ հնարավորությունների շրջանակում, որ փոխանցեմ այդ լույսն։ Մեր իշխանության անելիքները շատ են։ Եթե չկա համերաշխություն, երջանկությունը երբեք չի գա։ Համերաշխությունները հիմքն են։ Իսկ անհամերաշխությունները լուծենք միայն օրենքի ուժով։

Չարությունը պիտ դուրս արվի, կեղծային օրակարգերը պիտի դուրս շպրտվեն հասարակությունից։

Понравилась статья? Поделиться с друзьями: