2021 թվականին Հայաստանը պետք է պատրաստ լինի ցանկացած շոկային սցենարի․ Դանիել Իոանիսյան

Դանիել Իոնիսյան․ դժվար է կանխատեսել տարին որպիսին կլինի։ Բայց եթե նորանոր էքսցեզներ չլինեն, պիտի որպես պետություն փորձենք վերականգվենք նախկին կյանքին։ Պիտի պատրաստ լինենք կատակլիզմներին ամեն առումով բոլոր շոկային սցենարներին։ Պատրաստ լինելը անհրաժեշտություն է։

Գոնե հետագայում ինքներս մեզ չպիտի խաբենք, թե պատրաստ ենք և այլն։ Ռետրոսպեկտիվ նայելով հետ, մենք կտեսնենք, որքան էինք մեզ խաբում։ Առհասարակ մոռանալով, որ կարող են ճգնաժամային սիտուացիաներ լինել։ Ի վերջո ո՞րն էր մեր առավելությունը 90ականներին, որովհետև խելոք էինք կռվում, ուղեղով քան հիմա։

Էն ուղղություններում, որտեղ օրիգինալ լուծումներ էին տրվել, մենք հաջողություններ ունեցանք։ Ուղեղով կռվելու մեջ առավելությունները մեծ են, բայց հետո քանդվեցին բոլոր հնարավորությունները կրթության ու ետ գնացինք մենք։ Առաջիկայում էլ ռոբոտների կռիվ կարող է լինել։

Հիմա պիտի ընկալենք պատրա՞ստ ենք դրան, կամ ո՞նց ենք պատրաստվելու։ Օրինակ նույն Ադրբեջանը խելամտորեն դա արեց ներառելով նաև Թուրք տրեյներներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: