«25 տարի լուսավորում ես կյանքս…» Արմեն Մուրադյանի շնորհավորանքը սիրելի դստերը

Հայտնի բժիշկ, սիրված մասնագետ Ա. Մուրադյանը, որ իր սոցցանցային հարթակը հետևողականորեն օգտագործում է բժշկական ոլորտի երախտավորներին հիշելու, նրանց անգնահատելի աշխատանքը լուսաբանելու և արժևորելու համար, հերթական շնորհավորական հրապարակումն է արել:

Սակայն, այս անգամ նրա հրապարակումն ավելի անձնական բնույթի է եղել: Նա բարեմաղթանքային հրապարակմամբ շնորհավորել է սիրելի ու միակ դստերը՝ Գայանեին՝ ծննդյան օրվա առիթով: Լրանում է Գայանեի քսանհինգամյակը:

Նշենք, որ Ա. Մուրադյանը նաև մեկ որդի ունի. նա երկու զավակների հայր է: Ա. Մուրադյանի տիկինը՝ Լենան, ևս մասնագիտությամբ բժիշկ է: Նրանք ծանոթացել են հիվանդանոցի բակում և արդեն երկու տասնամյակից ավել է, ինչ միասին են:

 

Հրապարակելով դստեր լուսանկարը՝ Ա. Մուրադյանը գրել է. «Շնորհավոր ծնունդդ բալես, արդեն 25 տարի լուսավորում ես կյանքս՝ աչքերիս առանձնահատուկ լույս ու հույս տալով»:

Հայրիկի շնորհավորական բարեմաղթանքներին միացել են շատերը: Գայանեին ճանաչողները կարևորել են նրա բնավորության մեջ գերակշռող համեստությունն ու խելացիությունը՝ ցանկանալով առողջություն և բազում հաջողություններ:

Понравилась статья? Поделиться с друзьями: