300 մլն. դրամ Միքայել և Կարեն Վարդանյանների կողմից` հայոց հաղթական բանակին

Արամ Ղազարյանն իր սոցհարթակային տիրույթում կիսվել է մի տեղեկատվությամբ, որը հաղորդում է այն մասին, որ այսօր մեր հայտնի բարերարներից Միքայել և Կարեն Վարդանյանները հանդես են եկել մերձսահմանային գոտուն ուղղված կարևոր բարեգործական նախաձեռնությամբ՝ հատկացնելով գումար::

Մանրամասնելով ասելիքը՝ Ա. Ղազարյանը տեղեկացնում է, որ Վարդանյան եղբայրենը կլորիկ գումարով մասնակցել են համահայկական դրամահավաքային ծրագրին:

«Հայաստան» համահայկական արդեն հայտնի հիմնադրամի նախաձեռնած հատուկ անվանմամբ դրամահավաքային ծրագրի շրջանակներում եղբայրները հատկացրել են երկու հարյուր հիսուն միլիոն դրամ, որպեսզի այդկերպ աջակցեն հայոց բանակին անհրաժեշտ իրերով ու պարագաներով զինելու կարևոր գործին:

Այս ամենից բացի, Վարդանյան եղբայրները նաև հիսուն միլիոն դրամի ծխախոտ են ուղարկել զինծառայողների համար, ինչպես նաև տրամադրել են 67 բեռներ փոխադրող մեքենաներ՝ Պաշտպանության բանակի կարիքները հոգալու համար:

Հիշեցնենք, որ աշնանային դեպքերի մեկնարկից հետո այսօրինակ մեծ նվիրատվությամբ հանդես է եկել նաև Խ. Սուքիասյանը: Բոլորն են հընթացս միանում այս կարևոր գործին՝ իրենց հնարավորությունների ներածին չափով իրենց օժանդակությունը տրամադրելով:

Понравилась статья? Поделиться с друзьями: