40 հոգանոց քիմիկների խումբը անհետացել է Արցախում

Կիմա Ավետիսյան․ Որդիս պիտի գնար որոնողական աշխատանքների։ Գնացին քիմիկների խմբով, բայց անհետացան։ Արսեն Աբգարյան անունով հրամանատարը ասեց հասեք Ղափան երկու օրից գալիս եմ բայց չգնաց։ Մեկը մյուսի հետևից են գնում։ 40երեխու ավտոբուսով գցել են թուքրի բերան։

Ախր գոնե կռվի մասնակից լիներ, ոչ թե դիտավորյալ լցնել ավտոբուս, հանձնել թուրքին։ Ոչ ոք չգնաց էդ տղերքի հետևից, տեսնեն ինչ եղան, ու ընկան։ Նրանց որոնողական աշխատանքները նույնիսկ օրակարգում չեն էլ ընդգրկված։ Գործ կատարելու համար մեկնած խմբին պիտի առաջնորդեին, բայց անտեր էին թողնել։

Ցուցարարները Օ․ Գասպարյանին են ուզում տեսնեն, որ մի բան իմանան։ Հիմա ուզում են եկած գերիներից հարցնեն, որովհետև ասում են մեկը տեսել է քիմիկ խմբին ու գուցե մի բան ասի, որովհետև չհաստատված, չընդգրկված գերիներ ևս միանշանակորեն կան և գուցե հենց եկածները նրանց մասին ինֆորմացնեն։

Հուսահատության գիրկը չեն ընկնում, հավատալ են նախընտրում։

Понравилась статья? Поделиться с друзьями: