44 ընտանիքում լույս վառվեց․․․44 հերոս եկան տուն

Անհավանական երևացող գիշեր էր․․․անսահմանություն էին թվում վայրկյաները հարազատների համար։ Աստիճանից իջնող լույս տղերքի հետ ծափահարություններ էին լսվում։

12գերի մենք տվեցինք ետ, 44ը վերադարձվեց մեզ՝ ՌԴ ղեկավարության հետ։ Կոնկրետ թվաքանակ դեռևս չկա, բայց ասվում է շատ են գերիները և պրոցեսը դեռ պիտի շարունակվի, մինչև կարողանանք բոլորին բերել։ Երեկոյան, երբ բարձրաձայնվեց , որ գալու են, անմիջապես Էրեբունի շտապեցին շատերն, որ ոգևորելով դիմավորեն, ծափահարություններով լսեցնեն, որ այստեղ անսահմանորեն են սպասում։

Ինչեր են տեսել տղաներն այս գազանների տարածքում, ինչեր են ապրել․․․կպատմե՞ն արդյոք, թե լռելով կորոշեն հաղթահարել իրենց ներքին հիշողությունները։ Միայն միտքն ու պատկերացումը, թե ի՞նչ է նշանակում ընկնել օտարի դաշտ, արդեն սահմռկեցուցիչ է, իսկ այս տղերքը՝ հայտնվել են։

Դիմացել են, փառավորվել են։ Ի՞նչ  էմոցիաներ են պատելու տանեցիներին, ընկերներին, երբ գրկեն նորից․․․Այսօրը, այս 44օրվա ամենաուրախն էր։

Понравилась статья? Поделиться с друзьями: