Արմեն Աշոտյանն այսօր նշում է ծննդյան քառասունհինգամյակը: Այդ առիթով նա իր սոցցանցային էջում մի ուրախ լուսանկար է հանրայնացրել՝ գրելով. «45-ի համար վատ չեմ, չէ՞»:
Ա. Աշոտյանն անցել է կյանքի բավականին հետաքրքիր ուղի: Դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվել է Բժշկական համալսարանի «Բուժական գործ» բաժին: Համալսարանը նույնպես գերազանց է ավարտել:
Ա. Աշոտյանն անցել է կյանքի բավականին հետաքրքիր ուղի: Դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո ընդունվել է Բժշկական համալսարանի «Բուժական գործ» բաժին: Համալսարանը նույնպես գերազանց է ավարտել:
Բժշկական ոլորտում գիտական ուսումնասիրություններին զուգահեռ ուսումնասիրելով քաղաքականության նրբությունները՝ Ա. Աշոտյանը շուտով մտնում է քաղաքականություն:
Արդեն մի քանի տարի է, ինչ քաղաքական ուժը, որի մեջ մտնում է նաև ինքը, ակտիվ քաղաքական գործունեություն չի ծավալում՝ հանրային լայն շրջանակների պահանջով:
Սակայն սա չի խանգարում, որ Ա. Աշոտյանը հանդես գա իր կարծիքի ու տեսակետի ազատ արտահայտությամբ:
Ա. Աշոտյանն ամուսնացած է և երկու զավակի հայր է: