ԱԺ-ում դեռևս թեժորեն քննարկվում է ուրբաթ օրվա տեղի ունեցածն իր պատճառահետևանքային կապով: Եթե ուրբաթ օրը իմքայլականներն իրենց առաջնորդի և վարչապետի ղեկավարությամբ ընդունեցին տեղի ունեցածի պատասխանատվության ւ մեղավորության իրենց բաժինը, ապա հակառակ կողմից ոչ մի նմանօրինակ քայլ դեռևս չի եղել:
Այսօր հարցին անդրադարձ եղավ վերստին: Առավոտյան Էդ. Մարուքյանը հայտարարություն էր տարածել, որտեղ դատապարտում էր վարչապետի գլխավորությամբ իշխող ուժի անգործությունն այս հարցին առնչվող:
ԱԺ ամբիոնից նախ ելույթով իր դիրքորոշումն արտահայտեց Ս. Միքայելյանը՝ պահանջելով իր մանդատի հետ նաև Մարուքյանի մանդատի վայր դնելը:
Հետո խմբակցության ղեկավարը հնչեցրեց հստակ անուններ՝ պահանջելով ի դեմս Սասուն Միքայելյանի իրենց մի քանի պատգամավորների դիմաց նաև «Լուսավոր Հայաստանի» մի քանի պատգամավորների մանդատները՝ ի դեմս Էդ. Մարուքյանի:
Լ. Մակունցը վերհիշել է այս կուսակցության ղեկավարի քայլաշարը վերջին շրջանում՝ նշելով, որ խնդիրներն իրենից է գալիս: Այժմ ակնկալվում է հակառակ կողմի պատասխան արձագանքը: