7 տարի միասին. Արեմեն ռոմանտիկ լուսանկար է հրապարակել

Արամեն այն հայտնիներից է, որ մշտապես իր զգացմունքներն ու վերաբերմունքը սիրելի տիկնոջ հանդեպ առանց վարանելու հանրայնացնում է: Նա հաճախ է սիրով լեցուն կադրեր հանրայնացնում՝ ամեն անգամ յուրովի սիրո խոստովանություն անելով տիկնոջը:

Այսօր զույգի համար առանձնահատուկ օր է, նրանց համատեղ շփումն ու կյանքն արդեն յոթամյա պատմություն ունի: Այդ առիթը սոցցանցում ակտիվ Արամեն բաց թողնել չէր կարող:

Նա սիրելի տիկնոջ հետ գրկախառնված լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ իրենք արդեն յոթ տարի է, ինչ միասին են:

Այս հրապարական ներքո օգտատերերից մեկը գրել է, որ համատեղ կյանքի յոթ տարիների քանակը կոչվում է պղանձե հարսանիք:

Մանրամասնելով հանգամանքները՝ օգտատերը գրել է, որ պղնձե հարսանիքը նշվում է ամուսնությունից յոթ տարի անց։ Ամուսինները փոխանակվում են պղնձե դրամներով՝ որպես ապագա երջանկության երաշխիք:

Մյուս օգտատերեն էլ շնորհավորել են գեղեցիկ զույգին՝ ցանկանալով, որ միասին լինեն ևս հարյուր յոթ տարի:

Понравилась статья? Поделиться с друзьями: