«8 ժամ պարել եմ վարչապետի որդու հետ…» Ռիչարդ Մադլենյանը մանրամասներ է պատմում

Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ տարածված հայտնի նկարահանված նյութը տարբեր շրջանակներում տարատեսակ մեկնաբանությունների արժանացավ: Շատերը հարկ համարեցին դեպքին անդրադառնալ՝ իրարամերժ տեսակետներ ու կարծիքներ հնչեցնելով:

Բացօթյա պարային երեկոյին ներկա է եղել նաև երաժիշտ Ռ. Մադլենյանը, ով ևս սիրում է էլեկտրոնային երաժշտություն: Նա խոստովանել է, որ գրեթե ութ ժամ առիթ է ունեցել վարչապետի տղայի հետ պարելու, բայց նույնիսկ չի իմացել, թե ով է նա:

Երաժիշտն իր դրական ու պատկառական վերաբերմունքն է հայտնում այդ փաստի առիթով, քանի որ նա դա կապում է Աշոտ Փաշինյանի մարդկային որակների, նրա համեստ ու զուսպ պահվածքի հետ:

Ռ. Մադլենյանի համար անընդունելի է, որ կարելի է թաքուն նկարահանել պետական պաշտոնյայի ավակի նույնիսկ պարը ու դա օգտագործել քաղաքական անմաքուր նպատակների համար:

Նա նշում է, որ նկարահանողին հասարակությունը պետք է դատապարտեր, մինչդեռ այս պարագայում տուժում է նկարվողը, ինչը խոսում է հասարակության մի մասի թերզարգացվածության մասին:

Понравилась статья? Поделиться с друзьями: