93-ամյա տատիկին ախտահանելուց մինչև այցելություն Արցախ. կարևոր մանրամասներ վարչապետի այսօրվա աշխատանքային գրաֆիկից

Վարչապետն առավոտից մարզային այցելություն է նախաձեռնել՝ լինելով Սյունիքի մի քանի համայնքում: Ծղուկում ծափողջույններով վարչապետին դիմավորած գյուղացիները անձամբ նրան են ներկայացրել իրենց խնդիրներն ու առաջարկները, պատմել դժվարությունների մասին:

Վարչապետն իր ուղիղեթերային միացմամբ բոլոր հետաքրքրվողների համար հասանելի է դարձրել այցի մանրամասները: Նրա միացումներից երևում է, որ նրան տեսնելու համար հավաքվել են ոչ միայն չափահաս գյուղացիները, այլ նաև գյուղի փոքրիկները, որոնց վարչապետը նվերներ է տվել:

Այցն ուղեցվել է հուզիչ դեպքերով: Վարչապետին մի տարեց կին է մոտեցել՝ բարևելու, նրա ողջությունն իմանալու և բարեմաղթանքներ ուղղելու համար: Քանի որ տիկինը բռնել էր Ն. Փաշինյանի ձեռքը, Ն. Փաշինյանը տատիկի ձեռքը ախտահանիչ նյութով է ցողում, որ բացառի տարեց տիկնոջ վարակվելու հանգամանքը:

Անգեղակոթ համանքում իրավիճակին ծանոթանալուց ու գյուղացիների հետ շփվելուց հետո Ն. Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում է մեկնել Արցախի տարածաշրջան՝ խոստանալով կրկին Անգեղակոթ վերադառնալ առաջիկայում:

Ուղիղեթերային միացման տեսանյութը՝ կից:

Աշխատանքային այցով ժամանել եմ Սյունիքի մարզ։ Ծղուկ համայնք՝ հանդիպում բնակիչների հետ։

Սյունիքի մարզի Ծղուկ համայնքում հանդիպեցի բնակիչների հետ, ինչպես ավելի վաղ խոստացել էի:Հանդիպման ընթացքում գյուղացիները բարձրաձրեցին արոտավայրերի, մսի եւ կաթի մթերման հետ կապված խնդիրներ, որոնց առնչությամբ կոնկրետ հանձնարարականներ տվեցի պատասխանատուներին:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Пятница, 28 августа 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: