Սիրված արտիստ, ռեժիսոր, հաղորդավար, երաժիշտ Քրիստ Մանարյանը իր սոցցանցային էջում շնորհավորել է դստեր՝ Լիլիթի ծննդյան տարեդարձը՝ հրապարակելով լուսանկար Լիլիթի վաղ մանկությունից, որտեղ Ք. Մանարյանն ավելի երիտասարդ է, իսկ Լիլիթը՝ երեխա:
Լիլիթը Քրիստ Մանարյանի և Նունե Մանուչարյանի միակ զավակն է: Նա բոլորում է ծննդյան քսանութ տարին:
Դպրոցական ուսումնառությանը զուգահեռ՝ Լիլիթը նաև ֆլեյտայի դասերի է գնացել, իսկ դպրոցական կրթությունից հետո բարձրագույն ուսումնառությունը շարունակել է Երևանի պետական կոնսերվատորիայում:
Լիլիթը ոչ միայն հրաշալի ֆլեյտա է նվագում, այլ նաև լավ նկարիչ է: Նա է եղել իր հոր հեղինակային մուլտֆիլմների նկարիչն ու երաժշտական մասի ձայնակցողը: Նա հանդես է եկել մի շարք երաժշտական ծրագրերում, համերգներում, նախագծերում:
Լիլիթը նաև մանկավարժական գործունեությամբ է զբաղվում: Նա «Այբ»-ում տիկնիկային թատրոն հեղինակային առարկայի ուսուցչուհին է:
Նշենք, որ բոլորովին վերջերս Լիլիթը նաև նշանադրվել է, ինչի առիթով նա և ծնողները բազմաթիվ շնորհավորանքներ են ստանում: