Պատրաստում ենք հումուս

Այս համեղ, սննդարար, բայց միևնույն ժամանակ դիետիկ համարվող արաբական ուտեստը կզարդարի Ձեր սեղանը և թարմություն կբերի Ձեր ճաշացանկին։ Պատրաստման եղանակը շատ հեշտ է, համը՝ անզուգական։

Այն պատրաստելու համար մեզ առաջին հերթին հարկավոր է սիսեռ, իսկ սիսեռի օգտակար հատկանիշների մասին մեկ անգամ չէ որ խոսել ենք։ Այն օգնում է կարգավորել նյութափոխանակությունը, իջեցնել խոլեստերինի մակարդակը, բարելավվել և պահպանել տեսողությունը։ Նրանում  առկան են մեծ քանակությամբ սպիտակուցներ, մանրաթելեր, A, C վիտամիններ։ Կալորիականությունը ևս ցածր է՝ 100 գրամ-54 կկալ։

Այսպես․ այս հրաշք մթերքից պատրաստելու ենք հումուս

Անհրաժեշտ մթերքները՝

Պատրաստման եղանակը՝

Վերցնում եք սիսեռը, մաքրում, լվանում, այնուհետև դնում կրակին։ Եփում եք մոտ 2 ժամ։ Աղը ավելացնում եք անջատելուց 5 րոպե առաջ։

Այնուհետև լցրե՛ք սիսեռը էլեկտրական հարիչի մեջ, հարե՛ք մինչև միատարր զանգված դառնալը։ Ընթացքում անհրաժեշտ է ավելացնել այն ջրից, որի մեջ եփվել է սիսեռը։ Թահինը կարող եք ավելացնել հենց հարելու ընթացքում, ինչի շնորհիվ այն շատ ավելի հեշտ կտարրալուծվի։

Այնուհետև ստացված զանգվածը լցրե՛ք խորը ափսեի մեջ, ավելացրե՛ք կիտրոնի հյութը, ապա՝ լավ տրորված սխտորի հատիկնեը, աղը և ձիթապտղի յուղը։ Լա՛վ հարեք, և հումուսը պատրաստ է։

Խյուսը տեղափոխե՛ք մատուցվող ափսեի մեջ։ Այն կարող եք ձևավորել կարմիր աղացած պղպեղով, մանրացրած մաղադանոսով կամ ձիթապտղով։ Իսկ վերջում ավելացրե՛ք մի քիչ ձիթայուղ և մատուցե՛ք։

Բարի ախորժակ։

Понравилась статья? Поделиться с друзьями: