«Ալագյազ». անկրկնելի երգ՝ Արամեից․ բաց չթողնեք

Յուրօրինակ երգիչ Արամեն նախօրեին ազդարարել էր նոր ու հատուկ անակնկալ մատուցելու մասին: Այսօր, քիչ առաջ երգիչն արդեն հանրայնացրեց երգի ու տեսահոլովակի վերջնական տարբերակը:

Տեսահալովակի հանրայնացման հետ պարզ դարձավ, որ երգիչն աննախադեպ նախաձեռնությամբ է ներկայացել՝ մշակելով բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի նույնչափ հայտնի ու սիրված «Ալագյազ» բանաստեղծության հիմքով ստեղծված երգի նոր տարբերակ՝ յուրօրինակ մեղեդայնությամբ:

Ինչպես հայտնի է, ժամանակին այս գեղեցիկ բանաստեղծությունը երգի է վերածել Կոմիտասը: Արամեի կատարման երաժշտական մշակումն իրականացրել է Գրիշա Դաշյանը:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի հետաքրքիր տեսահոլովակը, որի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է: Տեսահոլովակում ներկայացված է Արագածի գեղեցիկ փեշերի բնաշխարն իր ողջ շքեղությամբ:

Երաժշտական ձևավորման ու հին երգի նորովի մատուցման մեջ Արամեն և երգի մշակողները հավատարիմ են մնացել ավանդական տարբերակին՝ ավելացնելով երաժշտական հետաքրքիր նյուանսներ ու էլեմենտներ, որոնք ավելի մեղեդայնություն են հաղորդել երգին:

Երգի ամբողջական տարբերակը կարող եք վայելել ստորև՝ արտահայտելով նաև ձեր կարծիքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: