Ահա թե ինչպիսի հուզիչ նամակ է գրել Ալբերտի քույրը Ձմեռ պապիկին

Ամանորյա հրաշքին հավատալու հավաստիքներից մեկն էլ Ձմեռ պապիկին ուղարկվող բազմահազար նամակներն են։ Շատերն են, անկախ տարիքային շեմից, նամակներ ուղարկում Ձմեռ պապին՝ արտահայտելով իրենց նվիրական երազանքները։

Վերջին երկու տարում հայ փոքրիկների ուղարկած նամակների բովանդակությունը որոշակի առումով տարբերվող է ու հուզիչ։ Այդ նամակները ցույց են տալիս, թե ինչ հետք է թողել արցախյան վերջին դեպքերը մեր երեխաների հոգեբանության վրա։

Ձմեռ պապիկին հուզառատ նամակ գրողներից մեկն էլ Լիան է, ով արցախյան պատերազմի առաջին օրերին կորցրել է իր միակ ու թանկ եղբորը՝ Ալբերտին։ Լիան իր նամակում ցանկացել է, որ Եռաբլուրն այլևս չմեծանա։

Որ իր մայրիկը մյուս մայրիկների պես Եռաբլուր գնալիս չարտասվի, իսկ զինծառայության մեկնած զինվորները հետ վերադառնան։

Նա խնդրել է, որ Ձմեռ պապիկը հրաշք գործի և իր եղբորը վերադարձնի, որպեսզի ինքը հնարավորություն ունենա գրկել ու փաթաթվել նրա, քանի որ շատ է կարոտել։

Понравилась статья? Поделиться с друзьями: