Այսօր Վարդուհի Վարդերեսյանի հիշատակի օրն է․ մանրամասներ դերասանուհու կյանքից

Այսօր՝ նոյեմբերի քսանչորսին, Վարդուհի Վարդերեսյանի հիշատակի օրն է։ Ժողովրդական արտիստուհին ծնվել է 1928 թվականին, Բուխարեստում։ Տարիներ անց ապագա արտիստուհին տեղափոխվում է Հայաստան և դերասանկան գործունեություն ծավալում հայրենիքում։

Դերասանուհուն ընդունում էին և մեծ սեր տածում նրա նկատմամբ։ Նա հաճախ էր հանդիպում-զրույցներ կազմակերպում հանդիսատեսի հետ, ովքեր բաց չէին թողնում նրա մասնակցությամբ և ոչ մի ներկայացում։ Վարդերեսյանը Գևորգ Աբաջյանի կինն էր։

Աբաջյանը մասնագիտությամբ թատերագետ էր։ Եվ ամուսիններն  ասես իրար գտել էին։ Բազմաթիվ դերեր է կերտել, որոնք մեկը մեկից  լավն են եղել  արժանի միայն գովեստի։ Այնուհետև արտիստուհին սկսում է ներկայանալ նաև հեռուստաէկրաններն։

Այստեղ հարկ ենք համարում շեշտել այն փաստը, որ Վարդուհի Վարդերեսյանը եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից։ Նա կերտել է բազմաթիվ դերեր, որոնցից յուրաքնչյուրը ասելիք է ունեցել և  մնացել երկրպագուների հիշողություններում։

Արժանացել է մի շարք պարգևների, կոչումների և մրցանակների։ Դերասանուհին կյանքից հեռացել է 2015 թվականին, Երևանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: