Անի Քոչարի երջանկության մասին գրառումը և նոր լուսանկարները․«Մինչ հին խնդիրները հարթվում են, նոր խնդիրներ են ի հայտ գալիս․․․»

Լրագրող, հասարակական գործիչ Անի Քոչարը համացանցային իր հարթակում մոտիվացնող գրառումներ  է կատարում և որպես ուժեղ ու համառ պայքարող տեսակի օրինակ հենց իրեն է մատնացույց անում։

Իր երիտասարդ տարիքին նա բավականաչափ դժվարություններ հասցրեց տեսնել, համառ պայքար մղեց մահվան դեմ և հաղթեց մահին։

Այս անգամ Անին լուսանկարներ է հանրայնացրել և գրել այն մասին, որ պետք չէ սպասել խնդիրների լուծմանը, քանզի մինչ լուծելը նորերն են հայտնվում։ Անին սովորեցնում է լինել երջանիկ և ճիշտ կառուցել այդ երջանկությունը։

Նա մասնավորապես գրել է․ «Մի՛ սպասիր խնդիրներիդ լուծվելուն, քանզի մինչ հները հարթվում են, նոր խնդիրներ են ի հայտ գալիս: Որքան շուտ սովորես խնդիրներիդ հետ համատեղ և միաժամանակ երջանիկ ապրել, այնքան լավ քեզ համար:

Երջանիկ մի օր չեն դառնում, իջիր երկնքից և դադարիր զուր հուսալ, որ այ մի օր … այդ օրն այսօրն է: Դու այս օրն ունես և, թե այն ինչպիսին կլինի, քեզանից է կախված»։

Понравилась статья? Поделиться с друзьями: