«Առավոտը պիտի գնայինք ճաշարան, բայց հարամ արին թուրքերը, հայի հացը հարամ արին»․ Սեպտեմբերի 27-ից բացառիկ կադրեր․ տեսանյութ առաջնագծից

Հազարավոր տղաներ ընկան գնացին հայրենիքի բարօրության և հանուն այսօրվա խաղաղ երկնքի և հանուն վաղվա գալիքի։ Տղաներն անհնարինն են արել և պայքարել մինչև կյանքի վերջին վայրկյանը՝ հնարավորինս պահպանելով թիզաչափ հողն անգամ։

Նրանց անունները ամենաբարձր ամբիոններից պետք է հնչեն ու նրանց սխրանքների մասին ապագա սերունդները անգիր պիտի իմանան։

Պատերազմից անցել է մեկ տարի և ամեն բան ավելի քան թարմ է, շիրիմներն անգամ դեռ տաք են ու կարծես շնչում են։ Սեպտեմբերի քսանյոթը՝ չարաբաստիկ այդ օրը, երկար կմնա մեր հիշողություններում։

Սեպտեմբերի քսանյոթից բացառիկ կադրեր են տարածում գտել, որտեղ երևում են տղաները՝ իրենց զրնգուն, կյանքով լեցուն ձայներով։ Վստահ, հզոր քաջերը պատրաստակամորեն կանգնած են հայրենիքի սահմաններին և վայրկյան անգամ տրտունջ չկա։

Եվ, այո՛, տղաները հաղթել են, պարտվել է քաղաքականությունը, բայց ոչ երբեք քաջերը։ Օրվա բացառիկ կադրերը դիտեք ստորև։

Понравилась статья? Поделиться с друзьями: