Արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել է

Այսօր ստորագրվել է հրամանագիր այն մասին, որ Արցախի Հանրապետությունում երկարաձգվել է արտակարգ դրության ժամկետը ՝ այս անգամ ևս երեսուն օրով: Մինչ այդ գործող մեկ այլ հրամանագրով արտակարգ դրություն էր հայտարարվել ապրիլի 12-ին , իսկ որպես վերջնաժամկետ նշվել էր հունիսի 11-ը:

Հիշեցնենք , որ Արցախում Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի մասին հայտնի դարձավ ապրիլի սկզբին: Հայաստանում ևս քննարկվում է արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունը: Այդ համատեքստում եղան բազում քննարկումներ և հնչեցին կարծիքներ այն հարցի շուրջ, թե արդյոք հնարավոր է երկարաձգել ժամկետը:

Շատերը կարծում էին , որ համապատասխան օրենքի համաձայն հնարավոր չէ ժամկետի երկարաձգումը մի քանի անգամ և որ այն սահմանաչափ ունի: Սակայն Ռուստամ Բադասյանի կողմից բերված փաստերն ու հղումը օրենքի համապատասխան հոդվածին կարծես, թե ցրեց տարակուսանքը, քանի որ օրենքում հստակ ձևակերպված է , որ արտակարգ իրավիճակի ժամկետը կարելի է երկարաձգել, եթե դեռևս առկա են իրավիճակի համար հիմք հանդիսացող պատճառները և հանգամանքները :

Հիշեցնենք , որ այսօր առողջապահության նախարարը հայտարարեց, որ իրավիճակը մեր երկրում դեռևս մնում է լարված և անհրաժեշտ է խստացնել վերահսկողությունը: Նա նաև հավելեց , որ հնարավորությունների աճի միջոցով հնարավոր է կոմպեսացնել լարվածությունը:

Եվ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իրավիճակը վերասկողության տակ պահելու համար երեք հայտնի կանոն կա, որին ամբողջ երկիրը պետք է հետևի: Այս պարագայում այդ կանոնների պահպանումը իրավիճակից դուրս գալու միակ ելքը կարելի է համարել: Իրավիճակը զգալիորեն կարող է մեղմել նաև միջազգային կառույցների օգնությունը, որն ակնկալվում է:

Понравилась статья? Поделиться с друзьями: