«Ես դեռ ունեմ հույս»․ Խորեն Լևոնյանն անչափ ազդեցիկ և հուզիչ երգի պրեմիերա է ներկայացրել

Խորեն Լևոնյանը հանդես է եկել նոր երգի պրեմիերայով։ Այն կոչվում է «Հույս»։ Երաժտությունը հեղինակել են Հոսո Եգանյանը, Վիլիամ Հալաջյանը, Սերգեյ Կարապետյանը, Վահագն Ստեփանյանը և Իշխան  Ղարիբյանը։

Խոսքերի հեղինակներն են՝ Իշխան Ղարիբյանը, Տիգրան Աթայանը և Խորեն Լևոնյանը, ռեժիսորը Նիկոլայ Հայրապետյանն է։ Տեսահոլովակը սկսվում է գեղեցիկ, մեղեդային երաժշտությամբ և երևում է բաց դաշտում միայնակ կանգնած Խորեն Լևոնյանը։

Երգը պատերազմի մասին է։ Այն բավականաչափ տխուր է ու մեր իրականության մասին խորհելու տեղիք է տալիս։ «Սեր ու երազանք, փամփուշտներ պայթեցին հեռվում, բայց դեռ ունեմ հույս։

Նոր բացված սրտեր մոխրացան հեռվում․․․ ես դեռ ունեմ հույս։ Կաթում է քրտինք, խանգարում է մեզ, մեր դեմքին գծվում է անարդար քարտեզ․․․», հնչում են երգի բառերում։ Երգը Ֆիլմի համար է նախատեսված։

Այն  արտահայտում է հայրենիքի տխուր օրերը, բայց դերասան-երգիչը հուսադրող արտահայտություններ է կատարում և հնչեցնում, որ դեռ հույս ունի, որ կբացվեն առավոտներ, կյանք կլինի նորից։ Տեսահոլովակը դիտեք վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: