Ի՞նչ վիճակ է եղել Արցախ սահմանին գիշերը և ինչպիսի՞ն է վիճակը հիմա. ԱՀ ԱԻՊԾ

Բոլորիս համակ ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ արցախյան սահմանային և մեչձսահմանային զարգացումները: ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության սոցհարթակում երեկոյան հանրայնացվել հայտարարություն, որ վիճակը շարունակում է լարված մնալ:

Վարչապետի երեկոյան խոսքից պարզ դարձավ, որ զոհեր կան քաղաքացիական խաղաղ բնակիչների շարքերում, ինչի առիթով էլ ՄԻՊ-ը դարձյալ համապատասխան փաստական նյութեր է նախապատրաստում՝ պատկան միջազգային կառույցներ ներկայացնելու համար:

Անցնող երեկոյան հակառակորդը հրթիռակոծության ներքո է պահել Մարտակերտի շրջանի բնակավայրերը՝ ներառյալ Մարտակերտը, ինչի արդյունքում էլ այնտեղ բնակելի տուն է դարձյալ հրդեհվել:

Առավոտյան նույն ծառայության սոցհարթակում հանրայնացվեց տեղեկություն այն մասին, որ անցնող գիշերը և առավոտյան արցախյան տարածաշրջանում իրավիճակը բավականին կայուն ու հանգիստ է եղել:

Սակայն որոշակի ընդհանուր կայությամբ ու հանդարտությամբ հանդերձ՝ Ասկերանում լարվածությունը դեռ պահպանվում է: Շ. Ստեփանյանն էլ իր սոցհարթակում հոլովակի հանրայնացմամբ տեղեկացրել է, որ կամավորների նո խումբ է համապատասխան մարզումներ իրականացնում՝ առաջնագիծ մեկնելու համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: