Կյանքից հեռացել է ևս մեկ վառ անհատականությունուն, ականավոր բժիշկ, անվանի վիրաբույժ

Ուշ երեկոյան Ա. Մուրադյանը մի ցավալի գրառում արեց, որով հայտնում էր ականավոր բժիշկ, վիրաբույժ Սերգեյ Սեինյանի մահվան մասին: Ա. Մարտիրոսյանը գրառման մեջ ափսոսանքի ու ցավի արտահայտություններով բնութագրում էր ականավոր բժշկի ունեցած մեծ ներդրումը հայ բժշկության,մասնավորապես ուռուցքաբանական և օրթոպեդիայի բնագավառում:

Ս. Սեինյանը իր մասնագիտական գործունեությունը սկսել է ներկայիս արցախյան Միջնավան կոչվող բնակավայրի երկաթգծի հիվանդանոցի ինտերնատուրայում աշխատելով, ապա եղել է Սպիտակի շրջանային պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ:

Արցախյան ազատամարտի տարիներին նա կամավոր Արցախ, այնտեղ հարյուրավոր ազատամարտիկների և խաղաղ բնակիչների է վիրահատել՝ փրկելով բազմաթիվ կյանքեր: Ս Սեինյանն ունի մի շարք աշխատություններ, բժշկագիտական լուրջ ուսումնասիրություններ, որոնք վերաբերում են բարորակ ու չարորակ ուռուցքներին և դրանց բուժման եղանակներին:

Նա նաև Ռուսաստանի բնական գիտությունների աղզգայն ակադեմիայի անդամ էր:

Ս. Սեինյանի զավակը նույնպես շարունակել է հոր ուղին՝ մասնագիտանալով ուռուցքաբանության բնագավառում: Ականավոր բժշկի մահը մեծ ցավ ու անդառնալի կորուստ է հայրենիքի համար:

Понравилась статья? Поделиться с друзьями: