Հայկական ԱԹՍ-ների համահունչ պարը Հայաստանի Հանրապետության անկախության տոնի պատրաստության առթիվ․ անչափ գեղեցիկ տեսարան․ տեսանյութ

Վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրեց Անկախության օրվա առթիվ միջոցառման կազմակերպման վերաբերյալ Կառավարության որոշումը։ Թերևս, աղմուկը ստեղծվեց վարչապետի մեկ արտահայտությունից՝ «գունագեղ տոնակատարություն»։

Բոլոր նրանց գրառումներն, ովքեր հանդես եկան այդ թեմայով, անդադար կիրառվում էր այդ արտահայտությունը։ Այն վիրավորել էր որդեկորույս ծնողներին, քանի որ ընդամենը վեց օր անց պատերազմի տարելիցն է և այդքան տղաների կորստյան օրերը։

Կառավարությունը նշել էր, որ Անկախության երեսնամյակը պետք է պատշաճ նշել և նշվելու է։ Որոշումն անսասան մնաց նույնիսկ այսքան բողոքարկումներից, քննադատություններից հետո։ Այսօր համացանցում արդեն պտտվում է մի տեսանյութ, որն արված է Անկախության տոնի առթիվ  նախապատրաստական աշխատանքներից։

Կազմակերպիչները փորձարկել են միջոցառման համարներից մեկը․ այն է հայկական արտադրության ԱԹՍ-ներով ստացել գեղեցիկ պատկերներ՝ ՀՀ դրոշը, գերբը և այլ հայրենասիրական պատկերներ և գրվածքներ։

Տեսանյութի վերաբերյալ եղել են դրական արձագանքներ, օգտատերերը նշել  են, որ գեղեցիկ է և ճիշտ մտածված։ Եվ իսկապես տեսարանն անչափ գեղեցիկ է։ Տեսանյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: