Հայտնի երգիչ Մարտին Մկրտչյանի ծննդյան օրն է․ ահա թե ինչպես է նա ինքն իրեն շնորհավորել

Հայտնի երգիչներից Մարտին Մկրտչյանը նշում է ծննդյան երեսունվեց տարին։ Մարտինը Երևանից է, սովորել է Ագրարային համալսարանին կից գործող վարժարանում, ապա նաև համալսարանում։

Զինվորական ծառայությունից հետո Մարտինը սկսել է զբաղվել երգարվեստով՝ մասնակցելով «Ոսկե կլառնետ» երաժշտական նախագծին և ճանաչվելով հաղթող։

Մարտինն ամուսնացած է նույն ոլորտի ներկայացուցիչներից մեկի՝ Հռիփսիմե Հակոբյանի հետ։ Զույգն արդեն երկու բալիկ ունի։ Նրանց զավակներից երկուսն էլ տղաներ են։ Մարտին ավագ տղան՝ Լեոն, Քվանթ վարժարանի սան է։

Կրտսեր զավակն ընդամենը մի քանի ամսական է։ Այս օրերին Մարտինի ընտանիքը Հայաստանում է, իսկ ինքը Հայաստանում չէ։ Ծննդյան օրվա առիթով երգիչն ինքն իրեն նվեր է մատուցել՝ տեղադրելով նոր երգի պրեմիերա։

Երգի պրեմիերան ներկայացնելով՝ Մարտինը շնորհավորել է ինքն իր ծննդյան օրը։ Երգը վերնագրված է «Երանի սրտիս»։

Երգչի ներկայացրած նոր երգի պրեմիերան կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: