Հոկտեմբերի 8-ը հայկական զինված ուժերի տոնացույցում Տանկիստի օրն է

Հայկական բանակի տոնացույցում այսօր տոնական օր է: Այսօր նշվում է տանկիստների օրը: Օրը պատահական չի ընտրվել հոկտեմբերի 8-ը: Այն ունի իր հատուկ նշանակությունն ու նախապատմությունը:

1992 թվականին այս օրը հայկական բանակում լիարժեքորեն և ամբողջապես կազմավերվեց ՀՀ զինված ուժերի տանկիստների զորամասը:

Այս մասին իր սոցհարթակում հիշեցում է կատարել ապրիլյան քառօրյայի հերոս Սարգիս Ստեփանյանը, ով, շնորհավորելով հայ տանկիստներին, ուրախությամբ արձանագրում է, որ մեր տանկիստենրի դպրոցը բավականին կայացած է ու մեծ հաջողություններ է գրանցել:

Ս. Ստեփանյանը նշում է, որ մեր տանկիստների սխրանքները զարմացրել են և այս օրերին էլ շարունակում են զարմացնել շատերին:

Հերոսը ցանկացել է, որ ընթացիկ գործողությունները շուտով իրենց տրամաբանական հաղթական ավարտին հասնեն՝ թույլ տալով մեր սահմանների անառիկությունը պաշտպանողներին անփարձանք վերադառնալ ընտանիքներ, իսկ զինծառայողներն էլ՝ խաղաղ զինծառայության:

Միանալով հերոսի բարեմաղթանքներին՝ մենք ևս շնորհավորենք այս օրերին մարտերի ժամանակ առանցքային դերակատարում ունեցող տանկիստներին՝ ցանկանալով անփորձանք ծառայություն:

Понравилась статья? Поделиться с друзьями: