«Մի՛ ջшրդեք մեր մայրաքաղաքը, մեր մայրաքաղաքը չէ՞ որ աշխարհի ամենասիրուն մայրաքաղաքներից մեկն է.» սահմանին կանգնած եզդիների կոչը

Քաղաքամայր Երևանում կեսգիշերն անց կատարվածը մեծագույն ցավով է ընդունվում հատկապես սահմանին կանգնած մեր խիզախների կողմից: Այդ եղելությունն են փաստում այն տեսաուղերձային կոչերը, որոնք հզվում են այս պահին սահմանային գոտիներում հերթապահող հերոսներից:

Հերթական տեսաուղերձով մայրաքաղաքի ակտիվիստներին են դիմել «Քյարամ Սլոյանի» անվան ջոկատի եզդիները, ովքեր խնդրում էն չջшրդել մայրաքաղաքը, քանզի անտարակույս այն աշխարհի ամենասիրուն մայրաքաղաքներից մեկն է:

Տեսանյութն իր էջում հանրայնացրել է Խորհրդարանում եզդիական համայնքը ներկայացնող Ռ. Բաքոյանը: Ուղերձի մեջ եզդիները, դիմելով հայ եղբայրներին, շեշտում են, որ իրենք օրեր շարունակ հաստատակամորեն կանգնած են իրենց դիրքերում:

Եզդիական ջոկատի առաջնորդը խոստովանում է, որ երբ հեռավար տեսել են, թե ինչ է տեղի ունենում երևանյան փողոցներում, թե ինչպես են մի շարք հայեր ջшրդում քաղաքը, կրկնակի ցավ են ապրել:  Նրանք վերամիավորման ու հանդուրժողականության կոչեր են անում, քանի որ հակառակորդին ուրախացնել չի կարելի:

Եզդի սահմանապահ եղբայրների ուղերձի նկարահանված տարբերակը ներկայացնում ենք վարը կցված նյութի մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: