«Մի քանի օրից կլինի մեկ տարի ինչ մեզ հետ չես, իմ հարստությո՛ւն, երբեք չեմ ցուցադրել ու չեմ բարձրաձայնել ցավս, կարոտս․․․»․ Անահիտ Մութաֆյան․

Անահիտ Մութաֆյանը, ով հիմնականում քաղաքականական-քննադատական բնույթի գրառոււմներով է հանդես գալիս, այս անգամ անձնական բնույթի հանրայնացում է կատարել։

Դերասանուհին մայրիկի հետ լուսանկար է տեղադրել օգտահաշվում և կից գրառման մեջ կիսվել իր տխուր ապրումներով ու զգացմունքներով։ Մութաֆյանը մասնավորապես գրել է․ «Ասում են՝ ժամանակը բուժում է վերքերը, սո՛ւտ է․ ժամանակն ավելի է խորացնում կարոտն ու կորստի ցավը։

Մի քանի օրից կլինի մեկ տարի ինչ մեզ հետ չես, մա՛մ, իմ մամա՛, իմ հարստությո՛ւն, երբեք չեմ ցուցադրել ու չեմ բարձրաձայնել ցավս, կարոտս, բայց չգիտես ինչի ինձ հիմա թվում է, որ կարդալու ես գրածս, մա՛մ։

Քեզանից հետո նոր հասկացա՝ ինչ է մեծերի աշխարհը, քեզանից հետո նոր հասունացա, որովհետև ինձ էլ ձաքո ասող չկա, ցավս ու խնդիրս հասկացող չկա, մա՛մ, լացելուս պահին ինձ գրկող ու ուժ տվող չկա, ջրիկությանս ժամանակ ինձ սաստող չկա, մա՛մ։

Իմ մամա՛, իմ թա՛նկ, իմ ընկերուհի՛։ Քեզանից հետո մեկ տարի աշխատում էի չհիվանդանալ, չթուլանալ, քանի որ գիտեի որ ուժ տվող չկա։ Քեզանրց հետո թուլացա ու խեղճացա, մա՛մ։ Մա՛մ, ուժ տուր ինձ, որ դիմանամ, ուժ տուր, որ ապրեմ մամ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: