«Մի քիչ սեր այս քաոսում» զինծառայողը անակնկալ է մատուցել նոր բալիկ ունեցած կնոջը

Համացանցում այս օրերին շատ քիչ է հանդիպում պայծառ ու հաճելի տեսանյութ, դեպքի նկարագրություն, քանի որ ապրում ենք նոր ժամանակների ամենից դժվար պահը, որով էլ պայմանավորված է լինելու մեր ազգային ճակատագրի ապագան:

Այս առումով առանձնահատուկ կարևորություն են ստանում դրական, բարի, մեծ սեր պարունակող նյութերը, որոնք մեզ նոր հույս ու նոր հավատ են ներշնչում պայծառ գալիքի հանդեպ:

Լիանա Բաղդասարյանը մի ուշագրավ ու սիրառատ նյութ է հանրայնացրել իր էջում, որտեղ երևում է, թե ինչպես է զինծառայության մեջ գտնվող ամուսինն անակնկալ մատուցել նոր բալիկ ունեցած սիրելի կնոջը:

Կինը՝ Աղավնին, տղա զավակ է ունեցել: Նրա ամուսինը՝ Ավետը, գտնվել է զինծառայության մեջ: Իմանալով ուրախալի լուրի մասին՝ Ավետը որոշել է այցելել կնոջը՝ անակնկալ մատուցելով նրան: Նա կնոջն այցելել է հենց այն ժամանակ, երբ կնոջը դուրս են գրել ծննդատնից:

Ծաղկեփնջով ծննդատան դռան մոտ սպասող Ավետն անասելի ուրախություն է պարգևել տիկնոջը:

Понравилась статья? Поделиться с друзьями: