«Նիկոլին մնում էր 2 տարի, ընդդիմությունը նրան նվիրեց 5 տարվա ուժեղ իշխանություն»․ Վարդուհի Իշխանյան

Վազգեն Մանուկյանի տիկինը՝ Վարդուհի Իշխանյանը, համացանցային իր հարթակում մի գրառում է կատարել, որտեղ հռետորական հարց է ձևակերպել, թե  Նիկոլ Փաշինյանի թելադրած կանոնները «խելապատառ ընդունողները» արդյո՞ք գիտակցում են , որ երկիրը աղետի են բերել։

Վարդուհի Իշխանյանը նշում է, որ մինչ ընտրությունները Փաշինյանը թույլ էր և առավել հավանական էր նրա թիմի թուլացումը։

Հետևաբար հրաժարականն այդ ժամանակահատվածում, իսկ այժմ ընդդիմադիրները իրենց մի քանի մանդատների դիմաց Փաշինյանին նվիրեցին հինգ տարվա ուժեղ իշխանություն։

Մի շարք օգտատերեր Իշխանյանի այս մտքին հակադարձել են՝ ասելով, որ «ուժեղ իշխանությունը» լավ անդրադարձ կունենա երկրում կարգուկանոն և այլ կարևորագույն հարցեի կարգավորան համար։

«Մի՞թե մեր հասարակության հայրենիք սիրող հատվածը 7-8 ամիս մթին, ցրտին փողոց  էր դուրս եկել, զոհողությունների էր պատրաստ գնալ մի քանի մանդատի և Նիկոլի իշխանության ամրացման համար։ Էլ ո՞ւր մնաց դաշնակցականների «առանց Նիկոլ Հայաստան» կոչը»,- գրառումն ավարտել է  Վարդուհի Իշխանյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями: