Արամ Սարգսյանը հարցազրույց է ունեցել և խոսել երկրի համար կարևորագույն հարցերի շուրջ։ Անդրադարձել է նաև տեղեկատվական դաշտը պայթեցրած այն լուրին, ըստ որի՝ նոյեմբերի 9-ին փաստաթղթեր պետք է ստորագրվեն, որոնք Հայատանի վերջնական պարտությունը կլինեն։
Սարգսյանը նախ ասաց, որ այն սոսկ լուր էր, վատ լուր, որը կայծակնային արագությամբ տարածվեց։Ըստ Արամ Սարգսյանի՝ եթե լուրը տարածվել է ռուսական շրջանակներից, դա նշանակում է, որ ռուսները ցույց են տալիս Փաշինյանին, որ եթե վերջինս մտադիր չէ թուղթ ստորագրել, ապա իրենք ստորագրողներ ունեն:
Սարգսյանը նշում է, որ եթե անգամ այդ տեղեկատվությունը ճիշտ է, ապա դրա հանրայնացումը պատկանում է ռուսական կողմին։ Խոսելով նաև վերջերս Արման Թաթոյանի կողմից արված հայտարարությունների մասին՝ նշել է, որ սահմանային իրավիճակ ներկայացնելը ՄԻՊ-ի գործառույթների մեջ չի մտնում։
Նման սխալ մոտեցումը առաջիկա բանակցույթունները լարելու միտում ունեն։ Հարցազրույցի ուշագրավ մանրամասներին ծանոթացեք վարը։