Ն. Փաշինյանն ու Ա. Հակոբյանը սահմանամերձ Չինարիում են. վարչապետը կարևոր նորություն ունի

Ն. Փաշինյանն ու Ա. Հակոբյանը հետարձակուրդային առաջին այցելությունը դեպի սահմանապահ Չինարի են կազմակերպել, իսկ այցի առիթը, ինչպես տեղեկացնում է վարչապետը, աննախադեպ է: Ն. Փաշինյանն իր սոցցանցային հարթակում մանրամասներ է ներկայացրել:

Նա, հրապարակելով այցը ներկայացնող նկարահանված նյութը, տեղեկացնում է, որ հետանկախության շրջանում առաջին անգամ Չինարի համայնքում զրոյից, հիմքից նոր տուն է կառուցվում: Տունը կառուցվում է կառավարության նախաձեռնությամբ:

Տունը նախատեսվում է վերջնական կառուցումից հետո հատկացնել մի բազմազավակ ընտանիքի, որը տասը անդամ ունի: Վարչապետը, հանդիպելով համայնքի բնակչության հետ, անձամբ զրուցել է մարդկանց հետ անհատապես՝ ծանոթանալով նրանց մտահոգող խնդիրներին:

Վարչապետը նաև կառուցվող այլ շինություններում է եղել, ծանոթացել է ընթացիկ շինարարական աշխատանքներին: Ինչպես երևում է նյութից, համանքում լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում:

Ինչպես երևում է տեղադրված նյութից, վարչապետին և տիկնոջը Չինարիում բավականին ջերմ են ընդունել: Վարչապետի հանրայնացրած նկարահանված նյութը ներկայացնում ենք վարը:

Անկախությունից ի վեր սահմանապահ Չինարիում ոչ մի տուն չի կառուցվել. այսօր կառավարության նախաձեռնությամբ հիմքից նոր տուն է կառուցվում հակառակորդի հրետանուց ավիրված տան փոխարեն, որը 10 հոգանոց բազմազավակ ընտանիքին կհանձնվի մինչեւ տարեվերջ՝ լիովին կահավորված։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Понедельник, 7 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: