Շատ ցավալի ու անդառնալի կորուստ. անժամանակ մահացել է գեղեցկության մրցույթի հաղթողը

Այսօր մեծ ցավով տեղեկացանք գեղեցկության մրցույթի հաղթող, գեղեցիկ ու երիտասարդ հայուհիներից մեկի՝ Անահիտ Աբաջյանի վաղաժամ մահվան մասին: Անահիտը Ախալքալաքի բնակչուհի էր, ով մտերիմներին հայտնի էր որպես պայծառ աղջնակ: Նա, չնայած ֆիզիկական խնդիրներին, 2012 թվականին հաղթել է գեղեցկության մրցույթը՝ արժանանալով գեղեցկուհու տիտղոսին:

Նա մշտապես ակտիվորեն արձագանքում էր հասարակական գործունեությանը, քաջալերում հաշմանդամություն ունեցող աղջիկներին, ովքեր ցանկանում էին մասնակցել մրցույթների:

Անահիտի անժամանակ մահվան մասին ափսոսանքով ու ցավով լի հրապարակում է հանրայնացրել Արման Ալավերդյանը, ով ևս, լինելով հաշմանդամ, ակտիվորեն պայքարում է հաշմանդամություն ունեցող անձանց կյանքն ավելի լավը դարձնելու համար:

Ա. Ալավերդյանն է համակարգում հաշմանդամություն ունեցող անձանց աջակցության ծրագրերը, իրազեկում իրականացնում: Անահիտի մասին նա բացառիկ հիացմունքով ու անասելի ափսոսանքով է արտահայտվում:

Ա. Ալավերդյանը նշել է, որ Անահիտն արտակարգ գեղեցիկ անձնավորություն էր: Նա արտակարգ գեղեցիկ էր իր բոլոր դրսևորումներով ու բոլոր առումներով: Նա նաև ստեղծագործում էր:

Понравилась статья? Поделиться с друзьями: