Ռազմիկ Ամյանը նոր երգի պրեմիերայով է հանդես եկել․ ահա թե ում է նվիրված երգը

Ռազմիկ Ամյանը պրեմիերա է ներկայացրել։ Նա այդ ստեղծագործության հեղինակներից մեկն է, որն անչափ հուզիչ և գեղեցիկ է ստացվել։

Երգը հոր մասին է։ Երաժշտությունը հեղինակել է Ռազմիկը, բառերը՝ Ավետ Բարսեղյանը, ռեժիսորը Կարեն Ամյանն է։ Տեսահոլովակը սկսվում է գեղեցիկ դրվագով, երբ երիտասարդը շտապում է հիվանդանոց և հանդիպում նոր լույս աշխարհ եկած որդու հետ։

Հետագա դրվագներում հայր և որդի շփումների վերաբերյալ պատկերներ են, որոնք զգացմունքային են ստացվել։ «Դու իմ օջախն ես, իմ ճանաչած ամենաքաջն ես ու անվախն ես, իմ օրինակն ես, ամբողջ մի կյանք եմ ապրելու ես, որ հասնեմ քեզ, ամենամոտ ընկերն ես իմ, ես՝ քեզ, դու ինձ հավատարիմ։

Անդավաճան քո սիրտը գանձ է, հպարտությունն ես, պապ ջան իմ․․․»,- ահա այս խոսքերն են հնչում ստեղծագործությունում։Այն հանրայնացնելուն պես արժանացել է դրական արձագանքների։ Երկրպագուներին անչափ դուր է եկել երգը։ Այն կարող եք դիտել և վայելել վարը։

Понравилась статья? Поделиться с друзьями: